Լրահոս

25.12.2017 19:01


Պոլիտեխնիկական համալսարանի բակում հայտնաբերված արկղում եղել է 2 կոնյակի շիշ, ճայթիչներ

Պոլիտեխնիկական համալսարանի բակում հայտնաբերված արկղում եղել է 2 կոնյակի շիշ, ճայթիչներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում` տոնածառի տակ, կասկածելի արկղում, ըստ նախնական տվյալների, եղել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, ժամը 10:32-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունները ահազանգ էր ստացել ոստիկանությունից, որ պոլիտեխնիկական համալսարանի բակում՝ տոնածառի տակ կասկածելի արկղ է տեղադրված:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է քննություն:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը