Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Դեկտեմբերի 24-ին առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ 2 նախագահները քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցը:
Էրդողանը և Ալիևը գոհունակություն են հայտնել ՄԱԿ-ի կողմից Երուսաղեմի վերաբերյալ ընդունած բանաձևի կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան բոլոր հարթակներում:
Աղբյուրը տեղեկություն չի հաղորդում, թե արդյոք Էրդողանը և Ալիևը խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Հիշեցնենք, որբանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:
Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:
Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Դեկտեմբերի 24-ին առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ 2 նախագահները քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հարցը:
Էրդողանը և Ալիևը գոհունակություն են հայտնել ՄԱԿ-ի կողմից Երուսաղեմի վերաբերյալ ընդունած բանաձևի կապակցությամբ:
Կողմերն ընդգծել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները պետք է զարգանան բոլոր հարթակներում:
Աղբյուրը տեղեկություն չի հաղորդում, թե արդյոք Էրդողանը և Ալիևը խոսել են ղարաբաղյան հիմնախնդրի մասին:
Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և Թուրքիայի կողմից ու կոչ էր անում ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
Բանաձևին կողմ են քվեարկել 128, ձեռնպահ՝ 35 երկիր: Բանաձևին դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու և Տոգո:
Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին:
Քվեարկությանը չեն մասնակցել Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան, Թուրքմենստանը:
Աղբյուրը` Ermenihaber.am