Լրահոս

25.12.2017 14:50


71-ամյա վարորդը սգո սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը․ վերջինը տեղում մահացել է

71-ամյա վարորդը սգո սրահի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջը․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ 2/14 հասցեի՝ սգո սրահի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի 15 SL 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և մինչ կժամաներ շտապօգնությունը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: ՀԿԳ ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը