Լրահոս

03.02.2010 12:38


Ռուսաստանում կգործի առաջին ազգային-հանրային հայկական հեռուստաընկերությունը

2010թ. սեպտեմբերի մեկից Ռուսաստանի տարածքում կգործի առաջին ազգային-հանրային հայկական TVARMENIARU հեռուստաընկերությունը։ Հեռարձակումն իրականացվելու է արբանյակային և ինտերնետ կապով։ TVARMENIARU-ի հիմնական նպատակը՝ Ռուսաստանի հայության սոցիալ-տնտեսական, հասարակական, հոգևոր-մշակութային, քաղաքական կյանքի լուսաբանումն է։ Հեռուստաալիքը հեռարձակվելու է հայերեն և ռուսերեն լեզուներով։

 

Այս խորագրի վերջին նյութերը