Աշխարհ

25.12.2017 13:24


Դանիայում նարկոդիլերը սխալմամբ տաքսու փոխարեն ոստիկանական մեքենա է նստել

Դանիայում նարկոդիլերը սխալմամբ տաքսու փոխարեն ոստիկանական մեքենա է նստել

Դանիայի մայրաքաղաքում զվարճալի միջադեպ է գրանցվել: Կոպենհագենում նարկոդիլերը ուշ գիշեր շտապել է հնարավորինս շուտ տուն հասնել և տաքսի մեքենա է կանգնեցրել: Սակայն նրա զարմանքին չափ չի եղել, երբ հասկացել է, որ գտնվում է ոստիկանական մեքենայում:

Մթության մեջ տղամարդը շփոթել է մեքենաները և «ինքնակամ հանձնվել է» իրավապահներին:

«Իրավապահները շատ ուրախ էին նրան տեսնել իրենց մեքենայում, քանի որ նա իր մոտ մարիխուանայի մոտ 1000 չափաբաժին է ունեցել»,-նշված է Թվիթերում Կոպենհանգենի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Բոլոր դեպքերում, թեթև թմրանյութերի վաճառքով զբաղվող տղամարդուն միայն տուգանել են և բաց թողել:

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը