Աշխարհ

25.12.2017 11:46


Ռինգո Սթարն ասպետ կդառնա

Ռինգո Սթարն ասպետ կդառնա

Բրիտանական The Sun պարբերականի տեղեկություններով՝ The Beatles խմբի անդամներից Ռինգո Սթարին ասպետի կոչում է շնորհվելու։ Այդ մասին Բուքինգեմյան պալատից նամակը երաժիշտը ստացել է մի քանի շաբաթ առաջ։ Նա ասպետի կոչումը կստանա երաժշտության և բարեգործության ասպարեզում ձեռքբերումների համար։

1965 թ․ The Beatles խմբի բոլոր անդամներն արժանացել են Բրիտանական կայսրության շքանշանի, իսկ 1997թ․ Փոլ Մաքքարթնին պարգևատրվել է ասպետի կոչմամբ։

Ռինգո Սթարի՝ ասպետ դառնալու արարողությունը տեղի կունենա 2018թ․ հունվարի 1-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը