Աշխարհ

25.12.2017 07:47


ԱՄՆ ֆինանսների նախարարին գոմաղբ են նվիրել Սուրբ ծննդին (տեսանյութ)

ԱՄՆ ֆինանսների նախարարին գոմաղբ են նվիրել Սուրբ ծննդին (տեսանյութ)

Անհայտ անձը ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ձիու գոմաղբ է նվեր ուղարկել Սուրբ ծննդի կապակցությամբ։

Գեղեցիկ, բայց կասկածելի փաթեթը ստանալով՝ նա ոստիկանություն է կանչել։ Նրանք ժամանել են սակրավորների հետ միասին։ Երբ բացել են «նվերը», դրանում մի մեծ կույտ գոմաղբ և բացիկ են հայտնաբերել։ Թե ինչ մաղթանք է բացիկում գրված եղել, բառացի չի փոխանցվում։ Սակայն CBS-ին հայտնի է դարձել, որ դրանում «բացասական արձագանք» է եղել հարկային բարեփոխումների վերաբերյալ, որոնք օրերս ստորագրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախնական տվյալներով՝ ֆինանսների նախարարին փաթեթը հնարավոր է՝ ուղարկած լինի նրա հարևաններից մեկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը