Լրահոս

24.12.2017 19:28


Ուժեղ քամին Շահումյանի շրջանում ավերածություններ է առաջացրել

Ուժեղ քամին Շահումյանի շրջանում ավերածություններ է առաջացրել

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ուժեղ քամին ավերածություններ է առաջացրել Շահումյանի շրջանի Չարեքտար և Դադիվանք համայնքներում:

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Հարութ Մնացականյանը, նախնական տվյալներով վնասվել է 7 տուն:

«Անմիջապես սկսվել է գույքագրման աշխատանք, որի միջոցով փորձել ենք ճշգրտել վնասված տների քանակը: Այս պահին կարող եմ ասել, որ քամուց լուրջ տուժել են յոթ առանձնատներ, և դրանցում ապրող ընտանիքներին արդեն տրամադրել ենք անհրաժեշտ շինանյութ՝ հետևանքները վերացնելու համար»,- ասել է շրջվարչակազմի ղեկավարն՝ ավելացնելով, որ, բարեբախտաբար, այսօր նմանատիպ փոթորիկներ չեն արձանագրվել և անգամ օրվա ընթացքում թույլ տեղումները չեն խանգարել աղետից տուժած բնակիչներին շինաշխատանքներ իրականացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը