Աշխարհ

24.12.2017 15:32


Մոուրինյու. ՄՅՈւ-ն պատժվեց մանկական սխալի համար

Մոուրինյու. ՄՅՈւ-ն պատժվեց մանկական սխալի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Լեսթերի» հետ ոչ-ոքին Անգլիայի առաջնության 19-րդ տուրում (2:2):

«Չկարողացանք հաղթել, քանի որ բաց թողեցինք դարպասը գրավելու հոյակապ հնարավորություններ: Նույնիսկ կասեի, որ զավեշտալի պահեր: Բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք այնպիսի խաղում, որում հեշտությամբ կարող էինք հաղթել: Պատժվեցինք սեփական սխալների համար: Հաղթելու համար արեցինք հնարավոր ամեն ինչ, սակայն չօգտվեցինք մեր մեծ շանսերից: Մանկական սխալի պատճառով կորցրինք երկու միավոր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը