Լրահոս

24.12.2017 10:19


Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն, բուք և մառախուղ է

Հանրապետության որոշ ավտոճանապարհների ձյուն, բուք և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքում բուք է:

Մասիսի, Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում տեսանելիությունը 40-50 մետր է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը