Աշխարհ

24.12.2017 07:09


ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Լեսթերին, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Լեսթերին, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Լեսթերին»:

Հանդիպման հաշիվը բացվեց 27-րդ րոպեին: Տանտերերի գեղեցիկ հակագրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Վարդին: Մանկունիանցիներն առաջին խաղակեսի վերջում հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ Խուան Մատան:

Երկրորդ կեսում իսպանացի կիսապաշտպանը կարողացավ իր հաշվին դուբլ գրանցել՝ հաշիվը դարձնելով 1:2:

Խաղի վերջին վայրկյաններին «աղվեսների» ֆուտբոլիստ Մագուայերը կարողացավ դառնալ գոլի հեղինակ և իր թիմին փրկել պարտությունից:

Խաղի 73-րդ րոպեից «Լեսթերը» խաղում էր 10 հոգով, քանի որ դաշտից հեռացվել էր Ամարտեյը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին: Մխիթարյանը փոխարինեց Խուան Մատային:

Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 42 միավոր և մնաց երկրորդ հորիզոնականում: «Լեսթերը» 27 միավորով 8-րդն է:

«Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2

Գոլերը՝ Վարդի (27), Մագուայեր (90+4) - Մատա (40,60)

Տեսանյութը՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը