Լրահոս

03.02.2010 12:14


«Ժառանգության»-ը հանդիպել է եվրոպական ազատականների հետ

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ նույնանուն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 2-ին հանդիպեցին Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը' Եվրոպայի ազատական, ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ: Նրան ուղեկցում էին կուսակցության քաղաքական խորհրդատու Դանիել Տանահատոեն եւ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի թբիլիսյան բյուրոյի ղեկավար դոկտոր Վոլֆգանգ Յոհնը: Հանդիպման նպատակը եվրոպական եւ հայաստանյան լիբերալ ուղղվածության քաղաքական ուժերի միջեւ համագործակցության խթանումն էր:

Քննարկվեցին Հայաստանի քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերը' քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի ոճրագործության բացահայտման, կուսակցական ու ընտրական համակարգերի, ԶԼՄ-ների եւ տեղեկատվական դաշտի բարեփոխման հրամայականները: «Ժառանգության» ղեկավարները ներկայացրին նաեւ կուսակցության տեսլականը եւ դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Հատուկ քննարկման առարկա դարձավ խորհրդարանում կուսակցության գործունեությունը խոչընդոտելու փաստերը, որոնց օրերս ավելացել է եւս մեկը' ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, այդ կառույցում «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանի պատգամավորական պարտականությունների չկատարման նպատակով վերստին խորհրդարանի ղեկավարության մակարդակով դրված արգելքը: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ կուսակցության գործունեությունը կասեցնելունն ուղղված պատվիրված կոչերին, ինչպես նաեւ' իշխանության վերահսկողության ներքո գտնվող ԶԼՄ-ներով նրա դեմ իրականցվող կեղտոտ քարոզչությանը:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը