Լրահոս

23.12.2017 17:08


Աշոցքի, Արթիկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

Աշոցքի, Արթիկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը