Լրահոս

03.02.2010 11:20

Էրդողան. «Ի՞նչ իրավունք դու ունես տալու իմ կնոջ անունը»

Էրդողան. «Ի՞նչ իրավունք դու ունես տալու իմ կնոջ անունը»

Երեկ Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք։ Միջադեպի պատճառ են դարձել «Ազգային անկախություն» կուսակցության պատգամավոր Օսման Դուրմուշի կողմից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա տիկնոջ հասցեին արված աննրբանկատ արտահայտությունները։  «Hurriyet»-ը գրում է, որ Էրդողանի կնոջն արգելել են մասնակցել GATA-ի նիստին, քանի որ վերջինս գլխաշորով էր։ «Էրդողանն ինքն իրեն Մարգարե է անվանում։ Ի՞նչ Մարգարե է նա, եթե նրա կնոջը չեն թողնում նիստի մասնակցել»,-հայտարարել է Դուրմուշը։ Ի պատասխան՝ իշխող կուսակցության պատգամավորները տեղերից վանկարկել են. «Դադարեցրու՛ անամոթությունը»։ «Չփորձե՛ս տալ մեր ղեկավարի անունը»։ Ամբիոն բարձրանալով՝ Էրդողանը պատգամավորի ելույթն անվանել է «անդաստիարակ»։ «Ի՞նչ իրավունք դու ունես տալու իմ կնոջ անունը։ Դու՝ խղճուկդ, մինչև հիմա չգիտես «Մարգարե» բառի իմաստը»,-պատգամավորին վրդովմունքով դիմել է Թուրքիայի վարչապետը։ Նրա ելույթի ընթացքում «Ազգային անկախություն» և իշխող կուսակցությունների պատգամավորների միջև շարունակվող լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Այա ամենից հետո Էրդողանի թիմակից Ալի Քոյունչուն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարչապետը դուրս է բերվել դահլիճից։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։