Բուքմեյքերներն ամենահավանականն են համարում Մխիթարյանի` Ինտեր տեղափոխությունը
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության հարցն անգլիական ակումբից շարունակում է ակտուալ մնալ:
Հայկական և միջազգային բուքմեյքերական ընկերություններն անգամ խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի ապագա ակումբի վերաբերյալ:
«Livebet.com»-ի փորձագետները հակված են հավատալ, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Միլանի «Ինտերի» շարքերը:Այս տեղափոխությունը գնահատվում է 1.10 գործակցով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել հենց իտալական ակումբ:
Բրիտանական «Express» պարբերականն էլ երեկ տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Լոնդոնի «Արսենալը»: Աղբյուրի փոխանցմամբ, Արսեն Վենգերի թիմում համակերպվել են կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխության մտքի հետ և փոխարինող են փնտրում նրան` դիտարկելով հենց Մխիթարյանի թեկնածությունը: «Livebet.com»-ը Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխության հավանականությունը գնահատում է 8.00 գործակցով:
Ի սկզբանե, որպես Մխիթարյանի կարիերայի շարունակության հավանական տարբերակ, շահարկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» անունը: «Independent»-ը գրում էր, որ հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբ վերադառնալու և մրցաշրջանի երկրորդ հատվածը «Բորուսիայում» շարունակելու տարբերակ ունի, որտեղ ավելի վաղ հանդես է եկել 2013-16 թվականներին: «Livebet.com»-ը Մխիթարյանի` Դորտմունդ տեղափոխության հավանականությունը գնահատել է 11.00 գործակցով:
Որոշ աղբյուրներ էլ Մխիթարյանին կապում են «Լիվերպուլի» հետ, որն այժմ գլխավորում է «Բորուսիայում» Մխիթարյանի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Միջազգային բուքմեյքերական ընկերության փորձագետները, սակայն, այնքան էլ հակված չեն այս տարբերակին և այդ տեղափոխության համար սահմանել են 21.00 գործակիցը:
Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր, որ մանկունիացները 35 մլն ֆունտ (մոտ 40 մլն եվրո) կպահանջեն Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերի դիմաց:
Բուքմեյքերներն ամենահավանականն են համարում Մխիթարյանի` Ինտեր տեղափոխությունը
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության հարցն անգլիական ակումբից շարունակում է ակտուալ մնալ:
Հայկական և միջազգային բուքմեյքերական ընկերություններն անգամ խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի ապագա ակումբի վերաբերյալ:
«Livebet.com»-ի փորձագետները հակված են հավատալ, որ 28-ամյա հայ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի Միլանի «Ինտերի» շարքերը: Այս տեղափոխությունը գնահատվում է 1.10 գործակցով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը համաձայնել է տեղափոխվել հենց իտալական ակումբ:
Բրիտանական «Express» պարբերականն էլ երեկ տեղեկատվություն տարածեց այն մասին, որ Մխիթարյանին իր թիմում է ցանկանում տեսնել նաև Լոնդոնի «Արսենալը»: Աղբյուրի փոխանցմամբ, Արսեն Վենգերի թիմում համակերպվել են կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխության մտքի հետ և փոխարինող են փնտրում նրան` դիտարկելով հենց Մխիթարյանի թեկնածությունը: «Livebet.com»-ը Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխության հավանականությունը գնահատում է 8.00 գործակցով:
Ի սկզբանե, որպես Մխիթարյանի կարիերայի շարունակության հավանական տարբերակ, շահարկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» անունը: «Independent»-ը գրում էր, որ հայ ֆուտբոլիստը գերմանական ակումբ վերադառնալու և մրցաշրջանի երկրորդ հատվածը «Բորուսիայում» շարունակելու տարբերակ ունի, որտեղ ավելի վաղ հանդես է եկել 2013-16 թվականներին: «Livebet.com»-ը Մխիթարյանի` Դորտմունդ տեղափոխության հավանականությունը գնահատել է 11.00 գործակցով:
Որոշ աղբյուրներ էլ Մխիթարյանին կապում են «Լիվերպուլի» հետ, որն այժմ գլխավորում է «Բորուսիայում» Մխիթարյանի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Միջազգային բուքմեյքերական ընկերության փորձագետները, սակայն, այնքան էլ հակված չեն այս տարբերակին և այդ տեղափոխության համար սահմանել են 21.00 գործակիցը:
Ավելի վաղ, հիշեցնենք, հաղորդվում էր, որ մանկունիացները 35 մլն ֆունտ (մոտ 40 մլն եվրո) կպահանջեն Հայաստանի ազգային հավաքականի ավագի տրանսֆերի դիմաց:
Աղբյուրը՝ armsport.am