Ռաուլ Կաստրոն խոստացել է հեռանալ հաջորդ ապրիլին (տեսանյութ)
Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ նախատեսում է զբաղեցնել պաշտոնը մինչև եկող ապրիլ, որից հետո կհեռանա իշխանությունից: Այս ժամկետը երկու ամսով ավելի երկար է, քան նախատեսված էր նախկինում: Չնայած դրան՝ Ռաուլ Կաստրոյի իշխանությունից հեռացումը կազդարարի Կաստրոների ընտանիքի արդեն շուրջ 60-ամյա կառավարման ավարտը Կուբայում:
Կուբայի խորհրդարանը օրերս հավանության արժանացրեց Ռաուլ Կաստրոյի իշխանության երկարացումը մինչև ապրիլի 19-ը՝ կապված Իրմա փոթորկի հետևանքների վերացման հետ: Մինչև ապրիլ ամիսը 86-ամյա առաջնորդը կշարունակի ղեկավարել ազդեցիկ պետական խորհուրդը:
Սպասվում է, որ երկրի 57-ամյա փոխնախագահ Միգել Դիազ Քանելը կգլխավորի երկիրը Կաստրոյի հեռանալուց հետո: Ռաուլ Կաստրոն կշարունակի գլխավորել Կարիբյան երկրների կումունիստական կուսակցությունը:
Կաստրոների իշխանությունը Կուբայում սկիզբ է առել 1959 թվականի հեղափոխությունից: Ֆիդել Կաստրոն, ով մահացավ անցյալ տարի, 2008 թվականին իշխանությունը փոխանցեց իր եղբորը՝ Ռաուլին:
Փոխնախագահ Քանելը խոստացել է շարունակել Ռաուլ Կաստրոյի քաղաքականությունը, պահպանել պլանային տնտեսության և միակուսակցական համակարգի գերիշխանությունը և կառավարության կոշտ վերահսկողությունը Կուբայի հասարակական կյանքում:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն