Լրահոս

23.12.2017 09:17


ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 08:20-ի դրությամբ, ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արարատի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում առկա է մառախուղ:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից:

Այս խորագրի վերջին նյութերը