Աշխարհ

22.12.2017 20:11


Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով

Անթալիայում զուգարանների ցուցանակների կինը գլխաշորով է, տղամարդը՝ ֆեսով

Անթալիայի բնակիչներին քննադատել են իշխանություններին քաղաքի Աքդենիզ համալսարանին կից ստադիոնի զուգարանների ցուցանակների համար, որոնք փակցված են կանանց և տղամարդկանց զուգարանները տարբերելու համար:

Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ զուգարանների վրա սովորական ցուցանակների փոխարեն իսլամական ավանդական հագուստով պատկերված կերպարներ են. կանանց զուգարանի վրա գլխաշորով, տղամարդկանց զուգարանի վրա՝ ֆեսով: Ըստ աղբյուրի՝ նման ցուցանակներ օգտագործվում են այն երկրներում, որտեղ գործում են շարիաթի կանոնները:

Աքդենիզ համալսարանին պատկանող ստադիոնի այդ հատվածը հատկացվել է Անթալիայի նետաձիգների ակումբին՝ որպես նետաձգարան, որտեղ պետք է անցկացվեն համալսարանի ուսումնական ծրագրում ներառված նետաձգության դասերը: Նշվում է, որ նետաձգարանի բացմանը 2017-ի մայիսին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը, Անթալիայի նահանգապետ Մյունիր Քարալօղլուն, Անթալիայի քաղաքապետ Մենդերես Թյուրելը և այլ պաշտոնյաներ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը