Պաշտոնական Բաքուն կրկին հակահայկական արշավ է կազմակերպել, այս անգամ' կապված «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերության հաղորդման հետ, որտեղ պատմվում է «Եղբորից՝ եղբորը» ակցիայի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու՝ Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի մտադրության մասին:
Ադրբեջանցիների հերթական հիստերիայի առիթ հանդիսացավ հաղորդման ընթացքում հնչած այն արտահայտությունը, թե Լեռնային Ղարաբաղը հնում կոչվել է Արցախ, որի պատճառով էլ հեռուստաալիքի ղեկավարության վրա թափվել է նամակների հեղեղ, այդ թվում՝ ադրբեջանական պատմաբանների, պրոֆեսորների, գիտնականների կողմից, որոնք սկսել են վրդովմունքով պարզաբանումներ պահանջել հեռուստաալիքի ղեկավարությունից: Արշավին ակտիվորեն ներգրավվել են նաև պաշտոնատար անձիք, մասնավորապես, այդպիսի իրավիճակներում Ադրբեջանի ԱԳՆ անփոխարինելի մամլո քարտուղար Էլխան Պոլուխովը, ով հերթական անգամ փորձել է մոլորության մեջ գցել լայն հասարակայնությանը:
Արցախի ժուռնալիստների միությունը իր երախտագիտությունն է հայտնում «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերության տնօրեն Նազարի Զելյոնիին, ով չի ենթարկվել Ադրբեջանի կողմից սադրանքներին ու տեղեկատվական ահաբեկչությանը և ցուցաբերել է մասնագիտական ու քաղաքացիական սկզբունքայնություն: Գոհունակությամբ է նշում, որ նիժնինովգորոդյան տեղեկատվական-վերլուծական «Կամուրջ» ալմանախը պարզաբանման համար դիմել է Մոսկվա քաղաքում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչություն և ՌԳԱ ազգայնաբանության և մարդաբանության ինստիտուտ՝ թույլատրելի՞ է արդյոք «Արցախ» անվանման գործածությունը՝ որպես Լեռյանին Ղարաբաղի պատմական հին անուն, ինչպես նաև դիմում է հղվել հասարակական կազմակերպությունների ղեկավարներին և հայկական տպագիր հրատարակչությունների և ԶԼՄ-ների խմբագիրներին տվյալ իրավիճակը մեկնաբանելու և լուսաբանելու առաջարկությամբ:
Ի պատասխան, մասնավորապես, ընդգծվել է, որ «անտիկ ժամանակների և մերօրյա բոլոր պատմական, հնեաբանական, ճարտարապետական հուշարձանները վկայում են, որ Արցախը (Լեռնային Ղարաբաղ) հայ ժողովրդի բազմահազարամյա պատմության ողջ ընթացքում Հայաստանի մաս է կազմել»:
Ցավով պիտի արձանագրել, որ «Նիժնի Նովգորոդ» պետական հեռուստառադիոընկերությունը միակ ԶԼՄ-ն չէ, որ վերջին ժամանակներս նմանօրինակ շանտաժի է ենթարկվում պաշտոնական Բաքվի կողմից: CNN, Euronews և BBC հեռուստաընկերությունները, Moheet.com եգիպտական տեղեկատվական կայքը, ուկրաինական Ինտեր հեռուստաալիքը. ահա ամենևին էլ ոչ ամբողջական ցանկը այն ԶԼՄ-ների, որոնց ներկայացրած անաչառ նյութերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) մասին, Ադրբեջանում զայրույթի փոթորիկ են բարձրացնել:
Առավել ցավալի է, որ որպես հակահայկական ակցիայի գեներատոր՝ հաճախակիորեն հանդես է գալիս Ադրբեջանի ԱԳՆ-ն, որն ավելի լավ կլիներ զբաղվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով, ոչ թե բորբոքեր առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում:
Արցախի ժուռնալիստների միության հայտարարությունը

Ստեփանակերտ