Լրահոս

22.12.2017 14:34


Մառախուղի պատճառով գիշերը Երևանից և դեպի Երևան ոչ մի չվերթ չի իրականացվել

Մառախուղի պատճառով գիշերը Երևանից և դեպի Երևան ոչ մի չվերթ չի իրականացվել

Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել:

«Տեսանելիությունը վատ է, դրա համար ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:

Այս խորագրի վերջին նյութերը