Լրահոս

22.12.2017 13:53


Սպանություն Երևանում. Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

Սպանություն Երևանում. Նոր Նորքի «Երևան Սիթի»-ում սպանվել է 60-ամյա տղամարդ

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Տեղում դեպքի վայրի զննություն են կատարում նաև Ոստիկանության փորձաքրեագետները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը