ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը կժամանի Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Կովկաս իր այցի ժամանակ լինելու է Հայաստանում և Վրաստանում։ Այցելությունը նախատեսված է փետրվարի 4-5-ը։
Երևանում Սթեյնբերգը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Հայաստանից հետո դիվանագետը կմեկնի Թբիլիսի՝ հանդիպելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ։
Փետրվարի 5-ին էլ Սթեյնբերգը Մյունխենում կմասնակցի անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովին։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի