Արտահերթ խորհրդարանական ընտրություններում կատալոնցիները կողմ են քվեարկել անկախության կողմնակիցներին (տեսանյութ)
Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել Է օրենսդիր մարմնի նոր կազմը։ Նախորդ կառավարությունն ու խորհրդարանը կենտրոնական կառավարության որոշմամբ արձակվել Էին Կատալոնիայի անկախության հռչակումից հետո:
Քվեարկության մասնակիցների ձայների 99,89 տոկոսի հաշվարկով՝ բացարձակ մեծամասնությունը ստացել են Կատալոնիայի անկախությանը կողմ հանդես եկող քաղաքական ուժերը։
Ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղը զբաղեցրել է «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը, որը ստացել է ավելի քան 1 մլն ձայն, այսինքն՝ ապագա խորհրդարանում 135 աթոռից 37-ը։ Սակայն, սա լիարժեք հաղթանակ համարել չի կարելի, քանի որ առանձին ցուցակներով հանդես եկող անկախության կողմնակից երկու խոշոր դաշինքները միասին վերցրած ավելի շատ ձայն են ստացել և օրենսդիր մարմնում կարող են մեծամասնություն կազմել։
Կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի (գտնվում Է Բելգիայում) «Միասին՝ հանուն Կատոլինիայի» դաշինքին բաժին է հասել 34 մանդատ, «Կատոլինիայի ձախ հանրապետականներին»՝ 32, իսկ «Ժողովրդական միասնության թեկնածուներին»՝ 4։
Մյուս կուսակցությունները, որոնք դեմ են հանդես գալիս Կատալոնիայի անկախությանը, ընդհանուր առմամբ ստացել են 20 մանդատ։ Եվս 7-ը ստացել է«Կատոլինիա՝ փոխհամաձայնեցված․ մենք կարող ենք» չեզոք դաշինքը, որի կողմնակիցները, այդ թվում Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվում Կատալոնիայի անկախության հանրաքվեի գաղափարին՝ ելնելով նրանից, որ ժողովուրդը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա։
Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը ռեկորդային է եղել Կատալոնիայի համար՝ գերազանցելով 81 տոկոսը։ Ընտրելու իրավունք ուներ 5,55 մլն մարդ, որոնցից 226 հազարն ապրում է արտասահմանում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում կատալոնցիները կողմ են քվեարկել անկախության կողմնակիցներին (տեսանյութ)
Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել Է օրենսդիր մարմնի նոր կազմը։ Նախորդ կառավարությունն ու խորհրդարանը կենտրոնական կառավարության որոշմամբ արձակվել Էին Կատալոնիայի անկախության հռչակումից հետո:
Քվեարկության մասնակիցների ձայների 99,89 տոկոսի հաշվարկով՝ բացարձակ մեծամասնությունը ստացել են Կատալոնիայի անկախությանը կողմ հանդես եկող քաղաքական ուժերը։
Ըստ նախնական տվյալների՝ առաջին տեղը զբաղեցրել է «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը, որը ստացել է ավելի քան 1 մլն ձայն, այսինքն՝ ապագա խորհրդարանում 135 աթոռից 37-ը։ Սակայն, սա լիարժեք հաղթանակ համարել չի կարելի, քանի որ առանձին ցուցակներով հանդես եկող անկախության կողմնակից երկու խոշոր դաշինքները միասին վերցրած ավելի շատ ձայն են ստացել և օրենսդիր մարմնում կարող են մեծամասնություն կազմել։
Կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի (գտնվում Է Բելգիայում) «Միասին՝ հանուն Կատոլինիայի» դաշինքին բաժին է հասել 34 մանդատ, «Կատոլինիայի ձախ հանրապետականներին»՝ 32, իսկ «Ժողովրդական միասնության թեկնածուներին»՝ 4։
Մյուս կուսակցությունները, որոնք դեմ են հանդես գալիս Կատալոնիայի անկախությանը, ընդհանուր առմամբ ստացել են 20 մանդատ։ Եվս 7-ը ստացել է «Կատոլինիա՝ փոխհամաձայնեցված․ մենք կարող ենք» չեզոք դաշինքը, որի կողմնակիցները, այդ թվում Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն, ընդհանուր առմամբ կողմ են արտահայտվում Կատալոնիայի անկախության հանրաքվեի գաղափարին՝ ելնելով նրանից, որ ժողովուրդը պետք է ինքնորոշվելու իրավունք ունենա։

7or.am