Լրահոս

21.12.2017 22:39


Երևանում թալանել են Toyota Prado, Toyota Land Cruiser և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաներ

Երևանում թալանել են Toyota Prado, Toyota Land Cruiser և Nissan Teana մակնիշի ավտոմեքենաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Շ.-ն դիմել է Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ նույն օրը Ժամը 17:00-ից մինչև 17:15-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Քրիտափորի փողոցի թիվ 7 հասցեի մոտ կայանված, իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 71 AV 700 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը ավտոմեքենայի միջից տարել են ձմեռային մուշտակ, խոշոր չափի գումար, տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ և Մակարով տիպի ատրճանակ:

Նույն օրը նմանատիպ գողություն է տեղի ունեցել նաև Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում: Անհայտ անձը կամ անձինք ժամը 19:15-ից մինչև 19:40-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոկայանատեղիում բացել են կայանված վիճակում գտնվող Toyota Land Cruiser մակնիշի 81 PP 008 համարանիշի ավտոմեքենայի դուռը և սրահից գողացել խոշոր չափի գումար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 64-ամյա Սամվել Գ.-ին: Նշված գողության փաստով Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Երեկ ժամը 11:20-ի սահմաններում Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակչուհի, 32-ամյա Հռիփսիմե Գ.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իրենց բակից թալանել են ամուսնուն՝ 35-ամյա Սասուն Մ.-ին պատկանող Nissan Teana մակնիշի 77 XM 774 համարանիշի ավտոմեքենայի 4 անիվները: Գողության այս փաստով Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը