ՄԱԿ-ի ԳԱ-ն հրաժարվեց Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան արտահերթ նիստում բանաձև է ընդունել՝ ԱՄՆ-ին կոչ անելով հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից:
Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, ձեռնպահ՝ 35, դեմ՝ 9։ Բանաձևին դեմ քվեարկած երկրներն են՝ ԱՄՆ, Իսրայել, Գվատեմալա, Հոնդուրաս, Մարշալյան կղզիներ, Միկրոնեզիա, Նաուրու, Պալաու, Տոգո:
Հայաստանը կողմ է քվեարկել:
Բանաձևի տեքստը պատրաստել էին Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչները։ Դրանում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին:

7or.am