Վրաստանի խորհրդարանում աղմկոտ սկանդալով են ավարտվել երկրի նախարարների կաբինետի անդամների լսումները: Խորհրդարանական ընդդիմության հարցերին պատասխանել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Այսօրվա արտահերթ նիստին խորհրդարանը պետք է հաստատեր կառավարության նորացված կազմը:
«Ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության հետ հանդիպման մեկնարկից կես ժամ անց հանդիպումն ընդհատվել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի՝ ցենզուրայից դուրս պատասխանի ֆոնին: Նրան հավասարակշռությունից հանել են «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի այն խոսքերն, իբր «վարչապետը տեղյակ չէ երկրում տիրող իրավիճակից»:
Ի պատասխան Կվիրիկաշվիլին, ինչպես նաև Մելիան, վեր են թռել իրենց տեղից և միմյանց ընդառաջ գնացել: Անվտանգության աշխատակիցներն ու այլ նախարարներ կառավարության ղեկավարին դուրս են բերեցին դահլիճից:
Հեռուստաընկերությունների նկարահանած կադրերում հստակ լսվում է, թե ինչպես է վարչապետը հայհոյում պատգամավորին:
Եվս մեկ ընդդիմադիր խմբակցության՝ «Հայրենասերների դաշինքի» հետ անդիպումը սկսելուց 15 րոպե առաջ վարչապետը հանրային կերպով ներողություն է խնդրել իր էմոցիոնալ ելույթի համար:
Վրաստանի վարչապետը խորհրդարանում հայհոյել է

Աղբյուրը՝ jam-news.net