Լրահոս

03.02.2010 09:37


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը

Փետրվարի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը' Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Մարկուս Լյոնինգի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության վիճակի, քաղբանտարկյալների ազատ արձակման, կոռուպցիայի հաղթահարման ինչպես նաև եվրոպական կառույցներում լիբերալ-դեմոկրատական կուսակցության հետ համագործակցությանն աչնչվող հարցեր:

Քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում' հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպական միությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Դավիթ Շահնազարյանը:

Այս խորագրի վերջին նյութերը