Լրահոս

21.12.2017 11:17


Երևանում տրոլեյբուսի հրդեհվելու պատճառը բարձր լարման շղթայում կարճ միացումն է

Երևանում տրոլեյբուսի հրդեհվելու պատճառը բարձր լարման շղթայում կարճ միացումն է

Դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 7:25-ին Երևանի Արշակունյաց պողոտայում հ. 9 երթուղու տրոլեյբուսի վարորդի խցիկում հրդեհ է բռնկվել, որն օպերատիվ կերպով մարվել է հրշեջ ծառայության աշխատակիցների ջանքերով: Հրդեհի պահին տրոլեյբուսը գտնվել է նախատեսված երթուղու ճանապարհին, սրահում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան:
Հրդեհի բռնկման պատճառը բարձր լարման շղթայում տեղի ունեցած կարճ միացումն է: Հրդեհի պատճառով մասնակի այրվել է վարորդի խցիկի հատվածը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը