Աշխարհ

21.12.2017 09:46


Թուրքիան մտադիր է երկար ժամանակով ազատազրկել ամերիկացի հայտնի բասկետբոլիստին

Թուրքիան մտադիր է երկար ժամանակով ազատազրկել ամերիկացի հայտնի բասկետբոլիստին

Թուրքիայում դատավորը կոչ է արել ձերբակալել ԱՄՆ-ի New York Knicks բասկետբոլային ակումբի մարզիկ Էնես Քանթերին, որը նրա խոսքերով՝ վիրավորել է նախագահ Ռեջեփ Էրդողանին։

Թուրքիայի քաղաքացիություն կրող Քանթերը, որպես պատասխան, թվիթերյան իր էջում գրել է, թե ինքն ասել է «ավելի քիչ, քան պատվելի այդ մարդն արժանի էր»։

Թուրքիան այս տարվա սկզբին էր հետ վերցրել Քանթերի անձնագիրը եւ արձակել ձերբակալելու հրահանգ, նրան անվանելով «մահմեդական կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի աջակից փախստական»։

Ռումինիայում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ Քանթերը Էրդողանին անվանել էր «Մեր դարի Հիտլեր», այն բանից հետո, երբ այստեղ նրան կալանավորել էին՝ տեսնելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից նրա անձնագիրը հայտարարվել էր անվավեր։

Իմանալով, որ Թուրքիայի իշխանություններն իր համար նախատեսում են 4 տարվա ազատազրկում՝ Քանթերը գրել է․ «Միայն չո՞րս տարի այն ամենի համար, ինչ ասել եմ Էրդողանի հասցեին»։

Թուրքիան պահանջում է, որ Միացյալ Նահանգներն արտահանձնի նրան, սակայն, ինչպես փորձագետներն են ասում, սա մի պահանջ է, որը Միացյալ Նահանգները հազիվ, թե բավարարի։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը