Լրահոս

02.02.2010 18:25


Ա. Զաքարյան. «Մեր ազգային ու պետական շահերին հակասող և ոչ մի խնդիր քննարկման առարկա չի կարող հանդիսանալ»

Ա. Զաքարյան. «Մեր ազգային ու պետական շահերին հակասող և ոչ մի խնդիր քննարկման առարկա չի կարող հանդիսանալ»

ՀՀ ԱԺ-ի քառօրյա նիստերի հերթական հայտարարությունների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ու դրան հաջորդող իրադարձությունները տարածաշրջանային զարգացման օրակարգում շարունակում են  պահպանել իրենց առաջնայնությունն ու կարևորությունը։

-Ի սկզբանե ակնհայտ էր և հստակ, որ ՀՀ տնտեսական շրջափակման, Հայոց ցեղասպանության իրագործման փաստի չճանաչման պարագայում Թուրքիայի կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապելու փորձերը դատապարտված են ձախողման,-ասել է նա։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ ժամանակն է, որ մեր արևմտյան դարավոր հարևանը մեր նորընծա արևելյան հարևանի շահերը պաշտպանելու փոխարեն առաջնորդվի սեփական խնդիրների լուծման ճանապարհով։  

-Մեր ազգային ու պետական շահերին հակասող և ոչ մի խնդիր քննարկման առարկա չի կարող հանդիսանալ։ Մենք հավատում ենք այդ գործընթացի հաջողությանը իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պարագայում։ Համոզված եմ, որովհետև մեր պետության քաղաքական ղեկավարության գործունեության ելակետը բոլոր հարցերում մեկն է՝ Հայաստանն առաջնորդվում և առաջնորդվելու է ի՛ր որդեգրած սկզբունքներով,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը