Արմեն Մարտիրոսյան. «Աքլորը քարոզչի վերարկու հագած ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք»
ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հետևյալ հարցերն է բարձրացրել՝ «Ո՞րն է հակապետական գործունեությունը՝ Երևանի կենտրոնում մարդ սպանե՞լը, թե՞ այդ սպանությունների բացահայտումը պահանջելը, թուրքական նախապայմաններին «այո» ասե՞լը, թե՞ Ցեղասպանության և հայրենազրկման հետևանքների համար պատասխանատվության «ոչ» հնչեցնելը, Հայաստանը բնական հումքի կցորդ սարքե՞լը, թե՞ մեր սերունդներին էկոլոգիապես մաքուր Հայաստան թողնելը, Հայաստանը միջնադար վերադարձնելը և բնակչին աթարի տեղը ցույց տա՞լը, թե՞ քաղաքացու բարեկեցիկ և սոցիալապես ապահով կարգավիճակի համար նախադրյալներ ստեղծելը»։
Նա նշել է, որ իշխանությունները հիստերիա են բարձրացրել և սկսել են հանդուրժողականության դասեր տալ «Ժառանգություն» կուսակցությանը։
Նա նշել է, որ որքան էլ փորձ արվի լռեցնել ճշմարտության ձայնը, միևնույն է, այն հնչելու է, եթե ոչ այսօր, ապա հետագայում ավելի ուժգին։
-Գայլը վրան ոչխարի մորթի առած գառներուն պահապան հսկող է դարձած, աքլորը քարոզչի վերարկու հագած ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք...,- հետևյալ բանաստեղծությամբ է ավարտել իր խոսքն Արմեն Մարտիրոսյանը։

7or.am