Լրահոս

20.12.2017 15:39


Գեղարքունիքում երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխային հիվանդանոց տեղափոխվելով

Գեղարքունիքում երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխային հիվանդանոց տեղափոխվելով

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով։ Մինչ բժիշկները երեխայի առողջական խնդիրներով կզբաղվեին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ստեփան Բոյախչյանն է։

Պարզվել է նաև, որ ժամը 16։30-ի սահմաններում նույն գյուղում 13-ամյա Վահե Հակոբյանը և 17-ամյա Մերուժան Կարապետյանը գյուղի վերջնամասում թռչնի որս կատարելու ժամանակ Մ. Կարապետյանը կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են այնտեղ գտնվող Ս. Բոբյախչյանի ծոծրակին։ Ոստիկանները գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրում հայտնաբերել են Մ. Կարապետյանին, իսկ արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» կոչվող սարալանջին գտնվող Մ. Կարապետյանի մատնանշած հատվածում հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք հանդիսացող «Իժ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Մ. Կարապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է գյուղի 11-րդ դասարանում, իսկ Վ. Հակոբյանը՝ 8-րդ դասարանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը