Աշխարհ

20.12.2017 14:46


Կոմայի մեջ գտնվող Նուրին ժպտացել է, երբ իր վրա ֆուտբոլային գնդակ են դրել

Կոմայի մեջ գտնվող Նուրին ժպտացել է, երբ իր վրա ֆուտբոլային գնդակ են դրել

Ամստերդամի «Այաքսի» նախկին կիսապաշտպան Աբդելհակ Նուրին, որը 2017 թվականի ամռանը ուղեղի անդառնալի վնասվածք է ստացել, գիտակցության նշաններ է ցույց տվել: Այս մասին հայտնում է «The Mirror»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը ժպտացել է, երբ բժիշկներն իր կրծքավանդակի վրա ֆուտբոլային գնդակ են դրել: Մինչ այդ, բժիշկները նույն գործողությունը կատարել են նաև այլ առարկաների միջոցով, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքել:

Նշվում է, որ ֆուտբոլիստի հարազատներին սա լավատեսություն է հաղորդել.

«Հաճելի է, որ նա առաջվա պես սիրում է ֆուտբոլը և ուժեղ է մնում, բայց ցավալի է, որ նա այլևս երբեք չի կարողանա խաղալ»,- ասել է Նուրիի հայրը:

Հիշեցնենք` հուլիսի 8-ին Նուրին ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Ի սկզբանե, «Այաքսում» հայտնում էին, որ ֆուտբոլիստի վիճակը կայուն է և կյանքին որևէ վտանգ չի սպառնում, բայց հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ երիտասարդ ֆուտբոլիստն ուղեղի անդառնալի վնասվածք է ստացել: Այդ ժամանակից ի վեր նա գտնվում է կոմայում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը