Աշխարհ

20.12.2017 12:36


Այսօր Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Այսօր Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնում է, որ Էլմար Մամեդյարովի, Մուհամադ Ջավադ Զարիֆի և Մեվլութ Չավուշօղլուի հանդիպմանը մտքեր են փոխանակվելու «տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հեռանկարների շուրջ»:

Իրանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ քննարկվելու են տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցույան հարցերի լայն շրջանակ` ներառյալ տրանզիտի, տրանսպորտի էներգետիկայի և մաքսային ոլորտները:

Բանակցություններից հետո նախատեսված է երեք արտգործնախարարների մամուլի համատեղ ասուլիս:

2011 թվականից սկսած սա կլինի Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների թվով հինգերորդ եռակողմ հանդիպումը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը