Լրահոս

02.02.2010 17:59


Լևոն Զուրաբյան. «7 տարին ընդամենը պատանդին թանկացնելու հոգեբանություն էր»

Լևոն Զուրաբյան. «7 տարին ընդամենը պատանդին թանկացնելու հոգեբանություն էր»

-Եթե մենք չմասնակցեինք Երևանի ավագանու ընտրություններին, այսօր «Հայ ազգային կոնգրես» չէր լինի,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը,-Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էլ եմ համարում շատ մեծ արդյունք։

Ի դեպ, Լ. Զուրաբյանը ՀԱԿ-ի հաղթանակներից է համարում նաև քաղբանտարկյալների ազատ արձակումը։

«Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը. ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ նրան 7 տարվա ազատազրկման դատապարտեցին» հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է.

-Այդ 7 տարին էլ ընդամենը պատանդին թանկացնելու առևտուր իրականացնող միջնադարյան բարբարոսների հոգեբանություն էր։

Լ. Զուրաբյանն ասել է, թե իշխանությունների հետ պատանդին ազատ արձակելու մասին բանակցություններ չեն վարում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը