Աշխարհ

20.12.2017 11:16


Նոյեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 13,3 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

Նոյեմբերին Թուրքիան Ադրբեջան է արտահանել 13,3 մլն դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք

2017-ի նոյեմբերին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 13,3 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նույն տարվա հոկտեմբերին Ադրբեջանը ստացել էր 10,6 միլիոն դոլարի արտադրանք, այսինքն նոյեմբերին արտահանումն աճել է շուրջ 1,2 անգամ: Տվյալները վերցվել են Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi- TİM) պաշտոնական կայքից:

Նույն ժամանակահատվածում Թուրքիան Վրաստան է արտահանել 625 հազար ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: Հոկտեմբերին Վրաստանին մատակարարվել է 380 հազար դոլարի արտադրանք: Նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած՝ նոյեմբերին Վրաստան արտահանումը աճել է մոտ 1,6 անգամ:

Նոյեմբերին Թուրքիան Իրանին մատակարարել է 623 հազար ԱՄՆ դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ ամիս Իրան արտահանումը կազմել է 83000 դոլար: Այսինքն նոյեմբերին Իրանն արտահանումն աճել է մոտ 7,5 անգամ:

2017-ին նոյեմբերի տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.

  • ԱՄՆ — 61.9 մլն դոլար
  • Գերմանիա — 16.1 մլն դոլար
  • Բանգլադեշ — 16 մլն դոլար

Թուրքիան այս տարվա նոյեմբերին այլ երկրներ է արտահանել շուրջ 173 միլիոն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը