Վրաստանում երիտասարդը ինքնասպանության փորձ է արել ինտերնետային խաղի պատճառով
Խելվաչաուրիում ինքն իր վրա կրակած 17-ամյա երիտասարդի հարազատները գտնում են, որ նման քայլի է դիմել ինտերնետային խաղի պատճառով: Interpressnews-i հետ զրույցում երիտասարդի հարազատները ասել են, որ նա մշտապես «Կապույտ վիշապ» կոչվող խաղն էր խաղում:
«Գիտենք, որ «Կապույտ վիշապ» էր խաղում: Կարծում ենք, որ տեղի ունեցածը կապված է հենց այդ խաղի հետ»,- ասել են բարեկամները:
17-ամյա երիտասարդը որսորդական հրացանից վնասվածքներ է ստացել հատկապես դեմքի շրջանում: Նա այժմ գտնվում է Խելվաչաուրիի «Մեդիանա» բժշկական կենտրոնում, ուր արդեն վիրահատության է ենթարկվել։

Աղբյուրը՝ aliq.ge