Աշան գյուղում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս պատահաբար դամբարան է հայտնաբերվել (ֆոտոշարք)
«Արցախուղի» ՓԲԸ-ի կողմից Մարտունու շրջանի Աշան գյուղի տարածքում ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս պատահաբար հայտնաբերվել են դամբարան և մի քանի խեցանոթներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը:
Նրա խոսքով՝ տեղում իրականացվել են պեղման աշխատանքներ. վավերացված քարարկղային դամբարանից հայտնաբերված գտածոները թվագրվում են մ.թ.ա. 8-7-րդ դդ: Խեցանյութը տեղափոխվել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆոնդ:
««Արցախուղի» ՓԲԸ-ի անձնակազմը ժամանակին իրազեկել և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերել: Սա շատ կարևոր է ընդգծել, քանի որ այս կերպ հնարավորություն է տրվում պատշաճ ձևով պահպանել մշակութային ժառանգությունը»,- նշել է Ն. Երանյանը: