Լրահոս

19.12.2017 16:15


Ջուրը կտրել են ու տանից դուրս հանել. տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել

Ջուրը կտրել են ու տանից դուրս հանել. տղամարդը ինքնահրկիզման փորձ է կատարել

Նախօրեին կանխվել է 57-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը:

Մասնավորապես, «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 57-ամյա տղամարդը «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի մոտ ինքնահրկիզման փորձ է կատարել, բենզինը լցրել է վրան, որպեսզի ինքնահրկիզվի:

Տղամարդը պատճառաբանել է, թե իրեն տանից դուրս են հանել և, բացի այդ էլ, ջուրը կտրել են:

Տղամարդու ինքնահրկիզման փորձը կանխվել է «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից, սակայն տղամարդը հայտարարել է, որ նրանք ոլորել են իր ձեռքերը՝ պատճառելով վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը