Լրահոս

02.02.2010 17:37


Հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսն իրեն ինչպե՞ս կդրսևորի

Հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում Հայ ազգային կոնգրեսն իրեն ինչպե՞ս կդրսևորի

Հայտնի վերլուծաբաններից մեկն ասել է, թե հնարավոր է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դուրս գա վերահսկողությունից, և մոտ ապագայում պատերազմ լինի։ Մեկնաբանելով այս տեսակետը՝ «Հայ ազգային կոնգրեսի» համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է.

-Դա կարելի է համարել հավանական սցենարներից մեկը։ Իսկապես ռազմաքաղաքական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի, և ռազմական լուծման հնարավորության հետ կապված լարվածությունն աճում է։ Դա ոչ մի դեպքում բացառել չի կարելի։

Զուրաբյանն ասել է, թե այն հանգամանքը, որ այսօր ռեժիմը գնում է զիջումների, հետևանք է փոխված ռազմաքաղաքական բալանսի։

«Հնարավոր պատերազմական գործողությունների դեպքում Կոնգրեսն իրեն ինչպե՞ս կդրսևորի» հարցին Լ. Զուրաբյանը պատասխանել է.

-Ձեր հարցի պատասխանը տվել է Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ. մայիսի 2-ի իր ելույթում, երբ ասել է, որ պատերազմի դեպքում ինքն առաջինը կոչ կանի, որ բոլորը լծվեն համաժողովրդական պատերազմի ծրագրին։ Այնուամենայնիվ, կներեք, մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, մեզ համար առաջինն ազգային և պետական շահերն են, և ինքներս էլ կլծվենք պատերազմական ջանքերին։

Այդուամենայնիվ, ըստ Լ. Զուրաբյանի, ինչ հանցագործ էլ լինի «ռեժիմի» ղեկավարը, պատերազմի ընթացքում վեճերն անընդունելի են.

-Բայց, բնականաբար, պատերազմից հետո այդ հարցերը նորից կդրվեն և ավելի ծայրահեղ ձևով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը