Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վիճակագրության համաձայն՝ մարդու իրավունքներն ամենաշատ ոտնահարող երկիրը Թուրքիան է:
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Սեդաթ Էրգինի հավաքագրած տվյալների համաձայն՝ Թուրքիան իրավախախտումների թվով առաջին հորիզոնականում է ՄԻԵԴ-ի անդամ 47 երկրների ցանկում:
ՄԻԵԴ-ի գործունեության սկզբից՝ 1959թ. մինչև 2016 թվականը կայացված որոշումների թվում ամենից մեծ թիվ են կազմում Թուրքիայի վերաբերյալ վճիռները: Ընդհանուր առմամբ, Թուրքիայի վերաբերյալ կայացվել է 3270 վճիռ:
Ընդ որում՝ Թուրքիան ՄԻԵԴ-ին միացել է միայն 1987թ., երբ վարչապետ Թուրգութ Օզալը ճանաչեց Թուրքիայի քաղաքացիների՝ անհատական կարգով ՄԻԵԴ դիմելու իրավունքը:
Թուրքիայի վերաբերյալ կայացված վճիռներն ամենից շատ վերաբերում են «արդար դատավարության», «ազատության և անվտանգության իրավունքի», «ունեցվածքի պահպանման իրավունքի», «հետաքննության և դատավարության ձգձգումների», «կյանքի իրավունքի», «կտտանքների և ստորացուցիչ վերաբերմունքի» ոլորտում իրավախախտումներին:
Եվրադատարանի արխիվների համաձայն՝ կայացված վճիռների թվով 2-րդ տեղում Ռուսաստանն է (1834 վճիռ), 3-րդում՝ Իտալիան (1791 վճիռ):
Եվրադատարանի վճիռների թվով Թուրքիան 1-ին տեղում է

Աղբյուրը` Ermenihaber.am