Աշխարհ

19.12.2017 18:56


2017-ին 7 ազգային փոխադրողներ դադարեցրել են դեպի Ստամբուլ ավիաչվերթները

2017-ին 7 ազգային փոխադրողներ դադարեցրել են դեպի Ստամբուլ ավիաչվերթները

2017 թվականին դեպի Ստամբուլ չվերթները դադարեցրած ազգային փոխադրողների թիվը հասել է 7-ի: Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ դրանցից 5-ը եվրոպական են՝ «Air France», «Iberia», «Swiss», «Alitalia», «Austrian», իսկ 2-ը՝ ամերիկյան՝ «Air Canada» և «Delta»:

Թայվանական «EVA» ավիաընկերությունն ու «Մալազիական ավիաուղիներն» էլ դադարեցրել են չվերթները դեպի Թուրքիա:

Թռիչքները դադարեցնելու հիմնական պատճառ նշվում է դեպի Թուրքիա պահանջարկի նվազումը և ծախսերի աճի պայմաններում երկրի կողմից «Թուրքական ավիաուղիներին» տրվող առավելությունները:

Նշվում է, որ միջազգային ավիաընկերությունների՝ թուրքական շուկայից դուրս գալը լուրջ անհանգստություն է առաջացրել զբոսաշրջային բիզնեսով զբաղվողների շրջանում, որոնք ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը