Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ՝ Իսրայելի խորհրդարանում
Իսրայելի ընդդիմադիր «Yesh Atid» կուսակցությունը երկրի խորհրդարանին՝ Քնեսեթին կներկայացնի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախատեսող նոր օրինագիծ: Կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելը վաղուց պիտի ճանաչեր այդ պատմական ճշմարտությունը:
Տեղեկացրել է, որ օրինագիծն արդեն պատրաստ է, այժմ Քնեսեթում նախագծին աջակցելու նպատակով ստորագրահավաք է իրականացվում: Կուսակցությունը ցանկանում է, որ նախագիծը Իսրայելի խորհրդարանում հանարավորինս շատ աջակցություն ստանա:
«Հավատում ենք, որ շատ շուտով այս հարցում առաջխաղացում կունենանք: Իսրայելցի շատ առաջնորդներ անհատապես հայտարարել են, որ ճանաչում են Հայոց ցեղասպանոթյունը, որը պատմական փաստ է: Վերջերս Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովը ևս հայտարարեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Իսրայելի նախկին կառավարությունները սխալ ռազմավարական հաշվարկների պատճառով խուսափել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Մենք պետք է վաղուց ճանաչեինք Հայոց ցեղասպանությունը, քանի որ անկախ ամեն ինչից դա բարոյապես ճիշտ քայլ է: Նախագահ Էրդողանի ագրեսիվ պահվածքից հետո այլևս չի կարող ներում լինել որևէ մեկի համար, ով կխուսափի ճիշտ քայլ անելուց», - ասել է Լապիդը:
Իսրայելցի գործիչը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է հակաիսրայելական տրամադրություն ստեղծել և ցանկանում է տարածաշրջանում նոր խնդիրներ հրահրել: Լապիդի կարծիքով՝ Իսրայելը պետք է ցույց տա Էրդողանին, որ չի վախենում նրա հռետորաբանությունից ու սպառնալիքներից.
«Մենք կանենք այն, ինչը ճիշտ է մեզ համար, և դա նախատեսում է նաև Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը, անկախության համար քրդական արդարացի պայքարին մեր աջակցության ավելացումը և դեպի Թուրքիա գազատարի վերաբերյալ սխալ ուղղությամբ տանող գաղափարի կասեցումը»:

Աղբյուրը` Ermenihaber.am