Աշխարհ

19.12.2017 13:18


Մոուրինյու. Հնարավոր է` Մխիթարյանը Բրիսթոլի հետ խաղում դաշտ դուրս գա մեկնարկային րոպեներից

Մոուրինյու. Հնարավոր է` Մխիթարյանը Բրիսթոլի հետ խաղում դաշտ դուրս գա մեկնարկային րոպեներից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել անգլիական լիգայի Գավաթի` «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին:

28-ամյա հայ ֆուտբոլիստը, հիշեցնենք, ԱՊԼ-ի շրջանակում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 25-ին` «Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոնի» դեմ (1:0):

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

«Կազմում փոփոխություններ կմտցնեմ, բայց մենք պետք է լրջորեն մոտենանք այս խաղին: Հնարավոր է` Մխիթարյանը մեկնարկային կազմում դաշտ դուրս գա: Դաշտում բոլորի համար տեղը չի բավականացնի: Պահեստայինների նստարանին ևս պետք է հավասարակշռություն պահպանել»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «ESPN»-ը:

«Բրիսթոլ Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերին 20-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը