Հարցազրույց

19.12.2017 21:47


Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

Ստեփան Դանիելյան․ «Միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի»

7or.am-ի հարցազրույցը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ․

-Շատ է խոսվում՝ Սերժ Սարգսյանը գնացո՞ղ, թե՞ մնացող պաշտոնյա է։ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում էլ որոշակիություն չկար։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին։

-Իմ կարծիքով, այդ հարցն այնքան էլ էական չէ: Նրա մնալը կամ գնալը մեծ հաշվով շատ բան չի փոխում: Հասկանալի է, որ շատերը փոփոխություններ են ցանկանում, որպեսզի այս ճահճային վիճակից դուրս գան, սակայն չեմ կարծում, որ անձերի փոփոխությամբ դա հնարավոր կլինի: Գուցե սխալվում եմ, բայց այլընտրանքային քաղաքական միավոր ես չեմ տեսնում, որը կոնցեպտուալ այլընտրանքային հեռանկար առաջարկի:

-Բայց, ըստ Ձեզ, ի՞նչ կարգավիճակով է Սերժ Սարգսյանը ցանկանում մնալ իշխանության։

-Դուք արդեն պատասխանեցիք ձեր նախորդ հարցին, որը վերաբերում էր նրա մնալուն: Մեծ հաշվով, շատ բան չի փոխվի: Կմնան նույն հարաբերությունները, ինչ-որ կա հիմա, միայն ֆորս-մաժորային իրավիճակներում պարզ կլինի, թե նոր կառավարման ձևի պայմաններում արդյոք հնարավոր կլինի՞ կայությունը պահպանել, թե ոչ:

-Սակայն, ինչո՞ւ նա արդեն այժմ չի հայտարարում, որ ուզում է մնալ իշխանության ղեկին։ Ի՞նչն է, իրականում, նրան խանգարում անել դա, թեև ասում է, որ չի սեթևեթում, չի ծանրացնում ու չի ձևացնում։

-Նա դրանով նվեր է մատուցում հասարակությանը և լրատվամիջոցներին, որպեսզի քննարկման թեմա լինի: Հակառակ դեպքում լրահոսը դժվար կլինի լրացնել: Եթե այդ «ինտրիգն» էլ հանգուցալուծվի, ինչի՞ մասին են գրելու լրատվամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը