Լրահոս

02.02.2010 17:31


Արմեն Պողոսյան. «Գազի թանկացումը կբերի նաև տրանսպորտի թանկացման»

Արմեն Պողոսյան. «Գազի թանկացումը կբերի նաև տրանսպորտի թանկացման»

Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ գազի թանկացումը դոմինոյի էֆեկտով կարող է բերել էլեկտրականության, ջրի և բոլոր այն ապրանքատեսակների թանկացմանը, որտեղ էլեկտրաէներգիան ունի իր տեսակարար կշիռը։

-Էլեկտրաէներգիայի արտադրության 40%-ը գազից է, այսինքն՝ այդ չափով էլ կազդի սակագնի վրա։ Մի խոսքով, այս թանկացումն անդրադառնալու է մեր կենսամակարդակի և սպառողական զամբյուղի վրա։ Գազի թանկացումը կբերի նաև տրանսպորտի թանկացման,-նշել է նա։

Արմեն Պողոսյանի կարծիքով Հայաստանը ճիշտ չի օգտագործում իր ունեցած էլեկտրաէներգիայի ռեսուրսները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը