Հունաստանում ձերբակալել են Էրդողանի դեմ մահափորձ ծրագրած թուրք «ձախականների»
Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները Աթենքում ձերբակալել են թուրքական DHKP-C ձախ ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել էհունական To Vima լրատվակայքը:
Ըստ հունական կայքի՝ խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել են թղթեր, որտեղ նշված են Էրդողանի դեմ մահափորձի պլանի որոշ մանրամասներ: Անձամբ Էրդողանի անունը, ինչպես նաև մահափորձի վայրը նշված չեն եղել: Թիրախը, այսինքն մեծագույն հավանականությամբ հենց Էրդողանը, կրել է «կարիճ» կոդային անվանումը:
Խմբավորման անդամները ծրագրել են նռնականետներով, ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով երկու կողմից հարձակվել Թուրքիայի նախագահի՝ Աթենքով անցնող ավտոշարասյան վրա:
Նշվում է, որ ձերբակալվել է 9 անձ: Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի սկզբին այցելել էր Հունաստան ու հանդիպել այդ երկրի ղեկավարությանը:
Հակիրճ DHKP-C-ի մասին՝
DHKP-C-ն՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատը,հիմնվել է 1994 թվականին՝ Devrimci Sol (հեղափոխական ձախ) խմբավորուման հիմքի վրա: Հիմնադիրը հայտնի թուրք «ձախական» Դուրսուն Թարաթաշն է, ով մահացել է 2008 թ.
Խմբավորման գաղափարական հիմքը «մարքսիստ-լենինյան» գաղափարախոսությունն է: Դատելով «կուսակցության» գաղափարախոսություն-ծրագրից՝ իրենց առաջնային նպատակը Թուրքիայում այդ գաղափարախոսական հենքի վրա բոլոր ազգությունների հավասար իրավունքներով պետության ստեղծումն է:
DHKP-C-ն գործունեության ընթացքում մի շարք աղմկոտ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ ահաբեկչական ակտեր, հայտնի գործիչների սպանություներ:
Հունաստանում ձերբակալել են Էրդողանի դեմ մահափորձ ծրագրած թուրք «ձախականների»
Հունաստանի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումները Աթենքում ձերբակալել են թուրքական DHKP-C ձախ ծայրահեղական խմբավորման անդամների, ովքեր մեղադրվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան այցի ընթացքում նրա դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել էհունական To Vima լրատվակայքը:
Ըստ հունական կայքի՝ խմբավորման անդամների մոտ հայտնաբերվել են թղթեր, որտեղ նշված են Էրդողանի դեմ մահափորձի պլանի որոշ մանրամասներ: Անձամբ Էրդողանի անունը, ինչպես նաև մահափորձի վայրը նշված չեն եղել: Թիրախը, այսինքն մեծագույն հավանականությամբ հենց Էրդողանը, կրել է «կարիճ» կոդային անվանումը:
Խմբավորման անդամները ծրագրել են նռնականետներով, ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով երկու կողմից հարձակվել Թուրքիայի նախագահի՝ Աթենքով անցնող ավտոշարասյան վրա:
Նշվում է, որ ձերբակալվել է 9 անձ: Հիշեցնենք, որ Էրդողանը դեկտեմբերի սկզբին այցելել էր Հունաստան ու հանդիպել այդ երկրի ղեկավարությանը:
Հակիրճ DHKP-C-ի մասին՝
DHKP-C-ն՝ Հեղափոխական ժողովրդական ազատագրության կուսակցություն-ճակատը, հիմնվել է 1994 թվականին՝ Devrimci Sol (հեղափոխական ձախ) խմբավորուման հիմքի վրա: Հիմնադիրը հայտնի թուրք «ձախական» Դուրսուն Թարաթաշն է, ով մահացել է 2008 թ.
Խմբավորման գաղափարական հիմքը «մարքսիստ-լենինյան» գաղափարախոսությունն է: Դատելով «կուսակցության» գաղափարախոսություն-ծրագրից՝ իրենց առաջնային նպատակը Թուրքիայում այդ գաղափարախոսական հենքի վրա բոլոր ազգությունների հավասար իրավունքներով պետության ստեղծումն է:
DHKP-C-ն գործունեության ընթացքում մի շարք աղմկոտ գործողություններ է իրականացրել, այդ թվում՝ ահաբեկչական ակտեր, հայտնի գործիչների սպանություներ:
Աղբյուրը՝ razm.info