ՄԱԿ-ի զեկույց. Թուրքիան ըստ երջանկության չափանիշի 69-րդ հորիզոնականում է
Թուրքիան 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» (The World Happiness Report): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Habertürk» լրատվակայքը: Զեկույցի համար հիմք է եղել 155 երկրում անցկացված ուսումնասիրությունը:
Առաջին երեք հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան: Հայտնի կանադացի տնտեսագետ, զեկույցի համահեղինակ Ջոն Հելիվելը նշում է, որ առաջատար տասնյակը ամեն տաի նույնն է, փոխվում են միայն դիրքերը տասնյակի ներսում:
«Աշխարհի բոլոր ծայրերում ուսումնասիրություններ ենք անցկացնում: Երջանկությունը չափում ենք ըստ հետևյալ 6 չափորոշիչների՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տևողություն, սոցիալական աջակցություն (այսինքն՝ խնդիրներ ունենալու դեպքում վստահելի աջակիցների առկայությունը), վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն, սոցիալական նվիրվածություն: Ես այս ամենին կհավելեի նաև անհատների կյանքի նպատակի առկայությունը»,-ասել է կանադացի գիտնականը:
Հելիվելի խոսքով՝ Թուրքիան հատկապես լավ ցուցանիշ է դրսևորում համախառն ազգային արդյունքի ու սոցիալական աջակցության ոլորտում, իսկ նվիրվածության, վստահության և որոշումներ կայացնելու ազատության տեսակետից արդյունքները բացասական են:
Ընդ որում՝ բնակչության երջանկության առումով ամենաբարենպաստ արդյունքները Թուրքիայում գրանցվել են 2008 թվականին: Դրանից հետո, ելնելով ՄԱԿ-ի տարեկան զեկույցներից, որևէ նկատելի առաջընթաց այս ոլորտում տեղի չի ունեցել:

Աղբյուրը` Ermenihaber.am