Քադաֆիի որդին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել Լիբիայի նախագահական ընտրություններում
Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է Egypt Today-ը, նախագահական ընտրությունները կարող են կայանալ 2018 թ․ կեսերին։
Քադաֆիի ընտանիքի մամլո քարտուղարը հայտնել է, որ 44-ամյա Քադաֆին առաջիկայում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը։
Սեյֆ ալ-Իսլամը երկրորդ ամուսնությունից Մուամմար Քադաֆիի ավագ որդին է, մասնագիտությամբ ճարտարապետ-ինժեներ է։ Սովորել է Ավստրիայում և Մեծ Բրիտանիայում։
Նրան ձերբակալել էին 2011 թ․ նոյեմբերին՝ Զինտան քաղաքի աշխարհազորայինները։ 2015 թ․ հուլիսի 24-ին Տրիպոլիի Վերաքննիչ դատարանը Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի դեմ հեռակա կարգով մահվան դատավճիռ էր կայացրել։ Զինտանցիները հրաժարվել էին նրան իշխանություններին հանձնել և նա ազատ էր արձակվել Լիբիայի խորհրդարանի հաստատած համաներումից հետո։

7or.am