Լրահոս

18.12.2017 09:27


«Կոնգրես» հյուրանոցի մոտ Nissan-ը բախվել է Toyota-ին, Opel-ին, Kia-ին. կան վիրավորներ

«Կոնգրես» հյուրանոցի մոտ Nissan-ը բախվել է Toyota-ին, Opel-ին, Kia-ին. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Խորենացի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի մոտ, Nissan մակնիշի 34 OF 479 համարանիշի ավտոմեքենան բախվել է Toyota մակնիշի 20 GG 800 համարանիշի, Opel մակնիշի 35 CT 383 համարանիշի և Kia մակնիշի 34 NL 938 համարանիշի ավտոմեքենաներին, որից հետո էլ՝ կայանատեղիի ցուցանակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը